Հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կբացվի հայազգի հայտնի ճարտարապետների ընտանիքի ՝ Բալյանների նորոգված դամբարանը

12:01 • 28.09.16

Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանը նորոգված վիճակում այցելուների համար կվերաբացվի հոկտեմբերի 1-ից: Այս մասին գրում է թուրքական arkitera.com կայքը:

 

Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» և Հրաչ և Հակոբ Քըրմըզյանների անմիջական աջակցությամբ: 

Mimar Balyan Ailesinin Anıt Mezarı Tamamlandı

Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:

Հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կբացվի հայազգի հայտնի ճարտարապետների ընտանիքի ՝ Բալյանների նորոգված դամբարանը