«Էսկոբար» ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հոկտեմբերին
«Էսկոբար» ֆիլմի նկարահանումները, որում հանդես կգան իսպանացի դերասաններ Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը, կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Ֆերնանդո Լեոն Դե Արանոան է, իսկ պրոդյուսերներից մեկը` Միգել Մենենդես դե Ցուբիլագան:
Միգել Մենենդես դե Ցուբիլագան պատմել է, որ իրադարձությունների կենտրոնում կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ու լրագրող Վիրգինիա Վալեխոյի սիրավեպն է:










