17 երկիր հաստատել է «Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցությունը, այդ թվում` Հայաստանը

18:15 • 28.09.16

17 երկիր հաստատել է իր մասնակցությունը 2016 թվականի նոյեմբերի 20-ին կայանալիք «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Մալթայում. այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնակիցների ցանկում են Հայաստանը, Ռուսաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մալթան, Մակեդոնիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սերբիան և Ուկրաինան:

 

Նշվում է, որ Լեհաստանը վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ է մասնակցության հայտ ներկայացրել, իսկ Իսրայելը քառամյա դադարից հետո վերադառնում է մրցույթ:

 

Կայքը գրում է, որ մրցույթը կանցկացվի 14-րդ անգամ ու կկազմակերպվի Եվրոպական հեռարձակողների միության կողմից: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Մանկական եվրատեսիլ-2015»-ի արդյունքների համաձայն հաղթող է ճանաչվել Մալթայի 14-ամյա ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերեն:

 

17 երկիր հաստատել է «Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցությունը, այդ թվում` Հայաստանը