Ալեք Բոլդուինը կխաղա Դոնալդ Թրամփի դերը
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Saturday Night Live երգիծական ծրագրում կխաղա ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դերը, հաղորդում է Associated Press-ը` հղում անելով NBC ալիքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բոլդուինի նոր դերի մասին հայտնի է դարձել SNL ծրագրի 42-րդ սեզոնի մեկնարկից մի քանի օր ու ԱՄՆ նախագահական ընտրություններից ավելի քան մեկ ամիս առաջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դերը կրկին կխաղա հեռուստաշոուի մասնակից Քեյթ Մաքքիննոնը:










