Փիթն ալկոհոլի ու թմրանյութերի առկայության թեստ է հանձնել Ջոլիի մեղադրանքների պատճառով
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթն ինքնակամ ալկոհոլի ու թմրանյութերի առկայության անալիզներ է հանձնել, երբ Անջելինա Ջոլին իրեն մեղադրել է իրենց երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
TMZ-ը գրում է, որ այսկերպ Փիթը ցանկացել է ցուցադրել, որ ինքը թմրանյութերի ու ալկոհոլային խմիչքների օգտագործման մեղադրանքների կապակցությամբ թաքցնելու բան չունի: Նա նաև որոշել է խուսափել տվյալ հարցում հնարավոր «չափազանցություններից»:
Նշվում է, որ անալիզների արդյունքները դեռևս անհայտ են:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին:










