Ջոն Մալկովիչը մի ֆիլմում մարմնավորել է 7 տարբեր հերոսի
Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջոն Մալկովիչը միանգամից 7 հերոսի է մարմնավորել լեգենդար ռեժիսոր Դևիդ Լինչի նոր կարճամետրաժ ֆիլմում:
Ինչպես նշում է nme.com-ը, հատուկ հոկտեմբերի 8-9-ը Լոս Անջելեսում կայանալիք Festival Of Disruption կինոփառատոնի համար նկարահանված ֆիլմը կոչվում է Psychogenic Fugue («Փսիխոգեն ֆուգա»):
Աղբյուրը մանրամասնում է, որ 7 հերոսները վերցված են Լինչի՝ նախկինում նկարահանված ֆիլմերից:










