Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանել Ճապոնիայի ճիզվիտ վանականների մասին
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Ճապոնիայի ճիզվիտ վանականների մասին ֆիլմ է նկարահանել, հաղորդում է The Catholic Herald բրիտանական թերթը:
Կայքը գրում է, որ «Լռություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի վեպի հիման վրա նկարահանված դրամայի հերոսներ են դարձել երկու պորտուգալացի ճիզվիտ միսիոներներ, ովքեր ճանապարհորդում են 17-րդ դարի Ճապոնիայով: Միսիոներներն իրենց առաջնորդին փնտրելու և տեղացիներին Հիսուսին առաջնորդելու ընթացքում հալածանքների են ենթարկվում:
Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել են Էնդրյու Գարֆիլդը, Ադամ Դրայվերը, Լիամ Նիսոնը և այլք:










