Լեդի Գագան ելույթ կունենա «Սուպերբոուլ-2017»-ի ընդմիջման ժամանակ
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ելույթ կունենա «Սուպերբոուլ-2017»-ի ընդմիջմանը, հաղորդում է Reuters-ը: Երգչուհին ու Ֆուտբոլի ազգային լիգան հաստատել են այս տեղեկությունը Twitter-ում:
Լեդի Գագայի խոսքով` Սուպերբոուլի ընդմիջմանն իր ելույթի մասին խոսակցությունները համապատասխանում են իրականությանը: Ֆուտբոլի ազգային լիգան իր հերթին հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է երգչուհու ելույթին:
Կայքը գրում է, որ սա կլինի Լեդի Գագայի երկրորդ ելույթը Սուպերբոուլին: Ավելի վաղ երգչուհին միջոցառման ժամանակ կատարել է ԱՄՆ ազգային օրհներգը:
Սուպերբոուլը Ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ խաղն է։ Ըստ ավանդույթի` խաղի ընդմիջման ժամանակ աստղերի մասնակցությամբ շոու է անցկացվում: 2017 թվականի Սուպերբոուլը կանցկացվի փետրվարի 5-ին` Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում:










