Ռոբի Ուիլյամսն իր նոր տեսահոլովակում ռուս օլիգարխ է «դարձել» (տեսանյութ)

15:57 • 30.09.16

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսն իր նոր`Heavy Entertainment Show ալբոմի Party Like a Russian երգի տեսահոլովակում ռուս օլիգարխ է «դարձել», հաղորդում է Entertainment.ie-ն:

 

Երգը կոչվում է Party Like a Russian, և տեսահոլովակում Ուիլյամսը երգում է բալետի պարուհիների ուղեկցությամբ, փորձում ռուսական խոհանոցի ուտեստներն ու ռուսերենով գոռում «Спасибо» («Շնորհակալություն»):

 

Նշվում է, որ Ռոբի Ուիլյամսի երգում օգտագործվում է հատված ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիեթ»-ից:

 

Երգիչն իր Twitter-ում պարզաբանել է, որ իր նոր երգը «հաստատ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին չէ:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ռոբի Ուիլյամսն իր նոր տեսահոլովակում ռուս օլիգարխ է «դարձել» (տեսանյութ)