Իտալացի ոստիկանները հայտնաբերել են Վան Գոգի գողացված կտավները (լուսանկարներ)

16:04 • 30.09.16

Իտալացի ոստիկանները հատուկ օպերացիայի շրջանակում հայտնաբերել են հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին պատկանող 2 կտավ, որոնք գողացվել էին 14 տարի առաջ՝ Ամստերդամի Վան Գոգի թանգարանից:

 

Ինչպես նշում է dutchnews.nl կայքը, արժեքավոր կտավները գտնվել են «Կամորրա» հանցավոր խմբավորման անդամների մոտ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը 2002թ. գողացված «Տեսարան դեպի Սխևենինգենի լողափը» (1882թ.) և «Նյուենենի բողոքական եկեղեցու ելքը» (1884թ.) կտավների մասին է, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են Կաստելամարե դի Ստաբիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում:

 

Նշվում է, որ կտավները վերադարձվելու են Վան Գոգի թանգարան, որը նախկինում 100.000 եվրոյի չափով պարգևավճար էր խոստացել արվեստի գործերի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար:

 

«Նյուենենի բողոքական եկեղեցու ելքը»

 

 

«Տեսարան դեպի Սխևենինգենի լողափը»

 

View of the Sea at Scheveningen - Vincent van Gogh