Սևանում թեկնածու թիմերից մեկը ընտրակաշառք է բաժանում. քաղաքապետ

12:08 • 02.10.16

Սևանում այսօր մեկնարկած քաղաքապետի ընտրություններին Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց, որ այս պահին Սևանում իր մրցակցի թիմը քաղաքաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ ընտրակաշառք է բաժանում Սևանում: «Լկտիաբար ընտրակաշառք են բաժանում»,-ասաց նա:


Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը: Նա նաև հայտնեց, որ իր հիմնական մրցակից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը Սևանի ոստիկանապետի  ու Գեղարքունիքի մարզպետի հովանավորյալն է: