20-րդ դարի ոճի խորհրդանիշներն Ինգե Մորատի ֆոտոօբյեկտիվում (լուսանկարներ)

16:17 • 12.10.16

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրուհի Ինգե Մորատը հրաժարվել է միանալ Հիտլերյուգենդ երիտասարդական կազմակերպությանը, ու նրան ստիպել են աշխատել ուկրաինացի գերիների հետ:

 

Պատերազմից հետո Ինգեն սկսել է աշխատել հանրահայտ Magnum Photos ֆոտոգործակալության համար ու դարձել է երկու կանանցից մեկը, որոնք պարերեկույթներ, բարձր հասարակության աղջիկների, դերասանների ու մոդելների են լուսանկարել:

 

The Daily Mail-ը գրում է, որ հետագայում Ինգեն շարունակել է իր կարիերան` լուսանկարելով այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Իվ Սեն Լորանը, Էնդի Ուորհոլն ու 1950-ականների աստղերը:

 

Մերիլին Մոնրո, 1960

 

Օդրի Հեփբերն, 1959

 

Ֆրանսիական ծագմամբ ամերիկացի քանդակագործ Լուիզա Բուրժուան ու ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլը 

 

Իվ Սեն Լորան

 

Դերասանուհի և 50-ականների սեքս խորհրդանիշ Ջեյն Մենսֆիլդ, 1959

 

Հոլիվուդյան դերասաններից բացի՝ Ինգեն լուսանկարել է նաև Վիեննայում անցկացված պարերեկույթները

 

Dior-ի ցուցադրության կուլիսների հետևում

 

Ամերիկացի դերասանուհի Թերի Մուրը, 1959

 

Նյու Յորքի գեղեցկության սրահներից մեկի աշակերտուհիները, 1958

20-րդ դարի ոճի խորհրդանիշներն Ինգե Մորատի ֆոտոօբյեկտիվում (լուսանկարներ)