Մարտին Սկորսեզեն և Կիյոսի Կուրոսավան Տոկիոյի կինոփառատոնին «Սամուրայի մրցանակ» կստանան

19:02 • 12.10.16

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և նրա ճապոնացի գործընկեր Կիյոսի Կուրոսավան Տոկիոյի միջազգային կինոփառատոնին «Սամուրայի մրցանակ» կստանան. այս մասին հաղորդում է Variety-ն:

Նշվում է, որ ռեժիսորները մրցանակին կարժանանան կինոարվեստում ունեցած իրենց նվաճումների համար: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի երեքին` կինոփառատոնի փակման արարողության ժամանակ:

Մարտին Սկորսեզեն և Կիյոսի Կուրոսավան Տոկիոյի կինոփառատոնին «Սամուրայի մրցանակ» կստանան