Նիլ Գեյմանի նոր հեքիաթը լույս կտեսնի 2017 թվականի մայիսին
Բրիտանացի գրող Նիլ Գեյմանի նոր` արքայադուստր Դարչինի մասին հեքիաթը լույս կտեսնի 2017 թվականի մայիսին, գրում է The Wall Street Journal-ը:
Նկարազարդումների հեղինակը Դիվյա Շրինիվասանն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ նկարազարդված «Դարչին» գիրքը պատմում է կույր ու համր հերոսուհու և վագրի մասին, որն աղջկան սովորեցնում է խոսել:
Կայքը գրում է, որ Գեյմանը Դարչինի մասին պատմությունը հորինել է 20 տարի առաջ` ոգեշնչվելով Լիզա Սնելինգսի քանդակից, որը վագր հեծած մարգարտագույն աչքերով աղջիկ է պատկերում:
Նշվում է, որ հեքիաթը ներառված է եղել The Neil Gaiman Audio Collection աուդիոգրքում, սակայն երբեք չի հրատարակվել տպագիր եղանակով: Գրքի թողարկմամբ զբաղվում է HarperCollins հրատարակությունը:










