Մոսկվայում Ցոյի պատը ցանկանում են 2 մասի բաժանել

14:48 • 12.10.16

Մոսկվայում երաժիշտ Վիկտոր Ցոյին նվիրված պատը պլանավորվում է տեսողականորեն երկու մասի բաժանել. մի մասի վրա կպահպանվեն երկրպագուների գրառումները, իսկ մյուսը, որի վրա մեծ քանակությամբ անպարկեշտ գրառումներ ու գովազդ կա, կնկարազարդվի երաժշտի դիմանկարը պատկերող գրաֆիտիով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով M24-ին:

 

«Մենք առաջարկում ենք կիսել պատը. մի մասը կպահպանենք երկրպագուների խնդրանքով, իսկ երկրորդի վրա գրաֆիտիներ կհայտնվեն»,- ասել է Ցոյի պատի պահպանմամբ զբաղվող նախաձեռնող խմբի ղեկավար Յուլյա Բուրնիստրովան:

 

Շուտով նախաձեռնող խմբի առաջարկը կքննարկվի Մոսկվայի քաղաքային դումայում:

Մոսկվայում Ցոյի պատը ցանկանում են 2 մասի բաժանել