Դմիտրի Խվորոստովսկին իր ծննդյան օրը կնշի գերմանական բեմում

17:05 • 13.10.16

ՌԴ հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հոկտեմբերի 16-ին իր ծննդյան օրը կնշի գերմանական Ֆրանկֆուրտի Հին օպերային թատրոնի բեմում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Կյանքը հիասքանչ է: Յուրաքանչյուր օր ընդունում եմ որպես ուրախություն և հաղթանակ: Ձայնիս հնչեղությունը հիանալի է»,- հայտնել է Խվորոստովսկին:

 

Նրա խոսքով` բուժման ընթացքում ինքն ամեն օր պարապել է, մինչև հաջորդ բուժումն աշխատում է և, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խվորոստովսկին քիմիաթերապիայի նոր կուրսի պատճառով հրաժարվել է մասնակցել Ավստրիայում տեղի ունեցած ներկայացմանը:

Դմիտրի Խվորոստովսկին իր ծննդյան օրը կնշի գերմանական բեմում