Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նորաձևության շաբաթը (լուսանկարներ)
Կիևում բացվել է Ուկրաինայի նորաձևության 39-րդ շաբաթը, գրում է ուկրաինական korrespondent.net կայքը:
Նորաձևության շաբաթվա բացման արարողության ընթացքում տեղի ունեցած դեֆիլեի ժամանակ իրենց նոր աշխատանքներն են ցուցադրել ուկրաինական POUSTOVIT, Yuliya Polishchuk, «Անաստասիա Իվանովա», «Ելենա Բուրենինա», Golets, Label One և Zalevskiy բրենդները:
Ուկրաինական նորաձևության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 18-ը, այդ ընթացքում իրենց աշխատանքները ցուցադրելու հնարավորություն կունենան ավելի քան 100 ուկրաինացի դիզայներներ:





















