Հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը մասնակցել է շիա մուսուլմանների հոգևոր միջոցառմանը (լուսանկարներ)

13:45 • 13.10.16

Twitter սոցկայքում հրապարակվել են մի շարք լուսանկարներ, որոնցում հոլիվուդյան մեգաաստղ Մորգան Ֆրիմանը մասնակցում է Լոնդոնում շիա մուսուլմանների հոգևոր միջոցառմանը:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, սևամորթ դերասանին լուսանկարել են շիա մուսուլմանների համար առանձնակի նշանակություն ունեցող Աշուրա տոնի ժամանակ՝ ծալապատիկ նստած ու իսլամի հետևորդներով շրջապատված:

 

Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիմանի մասնակցությունը պայմանավորված է նոր փաստավավերագրական հաղորդման նկարահանումներով, որի շրջանակում դերասանն ուսումնասիրում է տարբեր մշակույթներ ու կրոններ՝ փորձելով բացահայտել կյանքի իմաստը:

 

Նշենք, որ Աշուրայի ժամանակ շիա մուսուլմանները հիշատակում են իրենց նահատակներին:

 

Image result for Morgan Freeman attends Shiite ceremony in London

Image result for Morgan Freeman attends Shiite ceremony in London

Image result for Morgan Freeman attends Shiite ceremony in London