Disney-ին պատկանող ընկերությունը տուգանվել է 2 մլն դոլարով՝ Հարիսոն Ֆորդի ոտքը կոտրելու համար

12:24 • 13.10.16

Ամերիկյան Disney ընկերությանը պատկանող Foodles Production Ltd. պրոդյուսերական ընկերությունը տուգանվել է 2 մլն դոլարով՝ «Աստղային պատերազմներ» կինոպատման վերջին մասի նկարահանումների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու և հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդի ոտքի կոտրման պատճառ դառնալու համար:

 

Ինչպես հայտնում է The Verge-ը, համապատասխան վճիռը կայացրել է Բաքինգհեմշիրի դատարանը:

 

Նշվում է, որ Foodles Production Ltd. պրոդյուսերական ընկերության թույլ տված բացթողումների պատճառով Ֆորդը նկարահանման հրապարակում կոտրել է ձախ ոտքն ու լուրջ վնասվածք ստացել ձեռքի հատվածում:

 

Հան Սոլոյի դերը մարմնավորող Ֆորդը վնասվածքներ է ստացել ֆիլմում օգտագործվող տիեզերանավի հիդրավլիկ դռան անսպասելի բացվելու պատճառով: Նշվում է, որ միջադեպից հետո դերասանը վիրահատվել է, իսկ նկարահանման աշխատանքները դադարեցվել են:

 

Disney-ին պատկանող ընկերությունը տուգանվել է 2 մլն դոլարով՝ Հարիսոն Ֆորդի ոտքը կոտրելու համար