Ստամբուլում հրատարակվել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանությունը

16:40 • 13.10.16

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանությունը:


Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:

 

Վեպը Սփյուռքի արմատախիլ հայության պատմությունն է, Փարիզ ընկած «Արևելքցի տղոց»` պոլսահայ երիտասարդների ողբերգական կյանքի պատմությունը։

 

Շահան Շահնուրը վեպը գրել է 1927-1929 թթ.-ին, այն հենց նույն տարում էլ լույս է տեսել. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։

Картинки по запросу Շահան շահնուր


Վեպն արժանացել է շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև՝ ենթարկվել քննադատությունների։ 

Շահան Շահնուրը վեպը նվիրել է իր լավագույն բարեկամին՝ Հ. Տեր-Հակոբյանին: 


Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Ստամբուլում հրատարակվել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանությունը