Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգ կտա Ստամբուլում
Սիրիահայ հայտնի երգչուհի Լենա Շամամյանը հոկտեմբերի 22-ին համերգ կտա Ստամբուլում, գրում է ermenihaber.am կայքը:
Սիրիահայ երգչուհին Ստամբուլի «Զորլու» մշակութային կենտրոնում ստամբուլահայ և այլազգի հանդիսատեսին կներկայացնի իր նոր՝ Lawnan ալբոմը:
Սիրված սփյուռքահայ երգչուհին սկսել է երգել հինգ տարեկանից: Եղել է տարբեր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Բացի արաբական երգերից՝ Լենա Շամամյանը երգում է հայկական երգեր, որոնցից «Սարերի հովին մեռնեմ» երգը մինչ օրս հիթ է Թուրքիայի մի շարք քաղաքներում։
Լենա Շամամյանն իր առաջին Hal Asmar El-lon անվանումով ալբոմը թողարկել է 2006թ.-ին: Աշխատել է արաբական և հայկական մի շարք ֆիլմերի երաժշտական ձևավորման համար:










