«Հրաշք կինը» ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է նշանակվել

14:16 • 13.10.16

Ամերիկյան Warner Bros. Entertainment ընկերության DC Comics հրատարակության կոմիքսների հերոսուհի «Հրաշք կինը» ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է նշանակվել, ինչը ենթադրում է աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար պայքար, հաղորդում է The Guardian-ը:

 

Կայքը գրում է, որ պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ին`կերպարի 75-ամյակը նշելու օրը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում:

 

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու DC Entertainment-ի նախագահ Դիանա Նելսոնը:

 

«Գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքն է, այլև խաղաղ, բարգավաճող ու էկոլոգիապես կայուն աշխարհի անհրաժեշտ հիմքը»,- հայտնել են ՄԱԿ-ում:

«Հրաշք կինը» ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է նշանակվել