Կարծում եմ՝ բախտս բերել է, որ ապրել եմ դժվար ժամանակներում ու դժվար երկրում. Վալերի Գերգիևը պատմել է երաժշտական իր կուռքերի մասին

20:42 • 14.10.16

Դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևին անվանել է իր կուռքերից մեկը: Այս մասին նա հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում:

Gazeta.ru-ն գրում է, որ Գերգիևի սերը Պրոկոֆևի երաժշտության հանդեպ ծագել է 9 կամ 10 տարեկան հասակում, երբ նա նվագել է կոմպոզիտորի` ֆորտեպիանոյի համար էտյուդներից մեկը:

«Ասես կայծակնահար եղած լինեի: Հնարավոր է` պատճառը սուր ներդաշնակությունն էր, կամ ռիթմը, կամ նույնիսկ ստեղների վրա անսովոր դիրքավորումը»,- պատմել է նա:

Այնուհետև Գերգիևը խոսել է Շոստակովիչի մասին՝ նրան կոչելով երաժշտական մեծ ֆիգուր. «Կարծում եմ, որ իմ, ինչպես նաև Շոստակովիչի բախտը բերել է, որ ապրել ենք դժվար ժամանակներում ու դժվար երկրում»։

Կարծում եմ՝ բախտս բերել է, որ ապրել եմ դժվար ժամանակներում ու դժվար երկրում. Վալերի Գերգիևը պատմել է երաժշտական իր կուռքերի մասին