Մոսկվայում կտեղադրվի Մայա Պլիսեցկայայի արձանը
Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են քաղաքի անկյուններից մեկում տեղադրել խորհրդային բալետի լեգենդ համարվող Մայա Պլիսեցկայայի արձանը:
Ինչպես հայտնում է gazaeta.ru-ն, արձանը տեղադրվելու է տաղանդաշատ պարուհու անունը կրող փոքր հրապարակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին մահացել է 2015թ. մայիսի 2-ին՝ Գերմանիայում: Անվանի պարուհու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:
Նշենք, որ Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925-ին՝ Մոսկվայում, հրեական ընտանիքում:










