Maroon 5-ի տեսահոլովակը պոկեմոնների մասին մեկ օրում մոտ 4 մլն դիտում է ունեցել. տեսանյութ

21:12 • 15.10.16

Maroon 5-ի տեսահոլովակը պոկեմոնների մասին մեկ օրում գրեթե 4 մլն դիտում է ունեցել: Այն հրապարակվել է YouTube-ի Maroon5VEVO ալիքում:

Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է Don't Wanna Know: Տեսանյութում խմբի առաջնորդ Ադամ Լևինը առօրյա գործերով զբաղվում է պոկեմոնի կոստյումով, և որոշակի պահի նրա ու նրա գործընկերների հետևից սկսում են վազել մարդկանց խմբերը:

Տեսահոլովակի ռեժիսորն է Դևիդ Դոբկինը:

 

 

 

Maroon 5-ի տեսահոլովակը պոկեմոնների մասին մեկ օրում մոտ 4 մլն դիտում է ունեցել. տեսանյութ