Ուկրաինացին իր լուսանկարներում պատկերում է պարողների գեղեցկությունը (ֆոտոշարք)

17:42 • 16.10.16

Ուկրաինայում ծնված քանդակագործ Վադիմ Շտայնն աշխատել է տարբեր բնագավառներում. նա եղել է թատրոնի դերասան, լուսավորման դիզայներ, այնուհետև զբաղվել է դեկորատիվ քանդակագործությամբ ու գրաֆիկայով:

Վերջին աշխատատեղում Շտայնը ստիպված է եղել լուսանկարել իր աշխատանքների արդյունքը, և այստեղից սկսվել է նրա սերը լուսանկարչության հանդեպ: 

Designyoutrust.com-ը գրում է, որ այժմ Վադիմն ապրում է Սանկտ Պետերբուրգում ու հայտնի է որպես լուսանկարիչ, քանդակագործ և բեմանկարիչ: Ստորև հրապարակում ենք նրա հեղինակած ֆոտոշարքը, որում պատկերված պարողների ճկունությունն ու գեղեցկությունը ապշեցնում են: 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուկրաինացին իր լուսանկարներում պատկերում է պարողների գեղեցկությունը (ֆոտոշարք)