Բեյոնսեն ապշեցրել է երկրպագուներին՝ բեմում երգելով արնահոսող ականջով (տեսանյութ)

15:43 • 17.10.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն ևս մեկ անգամ ապացուցել է, որ ինքն իսկական պրոֆեսիոնալ է ու արվեստին նվիրված մարդ:

 

Ինչպես նշում է metro.co.uk-ը, Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ 35-ամյա երգչուհու մազերի պոչը դիպել է ականջօղին ու այն, խճճվելով դրա մեջ, վնասել է երգչուհու ականջը՝ առաջացնելով արնահոսություն:

 

Այնուհանդերձ, անտեսելով սաստիկ ցավը, Բեյոնսեն շարունակել է ելույթն ու իր պրոֆեսիոնալիզմով ապշեցրել երկրպագուներին:

 

«Միայն Բեյոնսեն կարող էր արնահոսող ականջով շարունակել ելույթը»,- Twitter-ում գրել է նրա երկրպագուներից մեկը:

 

Տեսանյութը դիտեք այստեղ.

 

Mandatory Credit: Photo by Erik Pendzich/REX/Shutterstock (6323718an) Beyonce Knowles 'Tidal X 10/15' concert at the Barclays Center, New York, USA - 15 Oct 2016

Beyonce stuns fans by singing unphased after ripping her own ear open

After: Bey's painful looking injury (Picture: Getty Images for TIDAL)  

 

 

Բեյոնսեն ապշեցրել է երկրպագուներին՝ բեմում երգելով արնահոսող ականջով (տեսանյութ)