Նոբելյան կոմիտեն այլևս չի փորձում Բոբ Դիլանին անձամբ հայտնել նրա հաղթանակի մասին

23:57 • 17.10.16

Նոբելյան մրցանակի կոմիտեն դադարեցրել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին գրականության ոլորտում մրցանակի արժանանալու մասին անձամբ հայտնելու փորձերը, հաղորդում է The Guardian-ը:

«Այժմ մենք, ընդհանուր առմամբ, ոչինչ չենք անում: Ես զանգել ու էլեկտրոնային նամակներ եմ ուղարկել նրա ամենամոտ ներկայացուցչին և շատ բարեհամբույր պատասխաններ եմ ստացել: Սա դեռևս բավական է», - ասել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Նրա խոսքերով` Դիլանն անպայման կներկայանա մրցանակաբաշխության արարողությանը և ընդգծել է, որ երաժշտի պատվին ամեն դեպքում տոնակատարություն տեղի կունենա:

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայից որևէ մեկին չի հաջողվել անձամբ զրուցել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի հետ, ով արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի:

Նոբելյան կոմիտեն այլևս չի փորձում Բոբ Դիլանին անձամբ հայտնել նրա հաղթանակի մասին