Չինացին 502 մ երկարությամբ այրվող աստիճան է ստեղծել (լուսանկարներ)
Չինացի հայտնի նկարիչ, արվեստագետ Ցայ Գոցյանը ներկայացրել է իր, թերևս, ամենահավակնոտ արտ նախագիծը՝ 502 մետրանոց աստիճանը, որը բարձրանում է դեպի երկինք ու բառի ուղիղ իմաստով այրվում:
Ինչպես հայտնում է cnn.com-ը, վառոդով պատված ու այրվող աստիճանն ամրացվել է հսկայական օդապարիկին, որը թռել է Ցյուանչժոուի լճի վրայով:
Նշվում է, որ տղամարդն այսպիսի աստիճան ստեղծելու անհաջող փորձեր է արել 1994, 2001 և 2012 թվականներին:
«Սա ուղղակի ցնցող է: Միայն լսեք այրվող վառոդի ձայնն ու վայելեք ստեղծված տեսարանը. ցնցո՛ղ է, ցնցո՛ղ»,-իր աշխատանքը մեկնաբանել է չինացին:














