Թուփաքի՝ արձակված փամփուշտից վնասված ոսկյա մեդալյոնը վաճառվում է 125.000 դոլարով (լուսանկար)
Հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրին պատկանած ոսկյա մեդալյոնը 125.000 դոլարով վաճառքի է հանվել Միացյալ Նահանգներում, հայտնում է gazeta.ru-ն:
Թանկարժեք զարդն իրենից ներկայացնում է ութանկյուն ժետոն՝ զարդարված ադամանդներով: Մեդալյոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա ստորին հատվածը վնասված է արձակված փամփուշտից:
Նշվում է, որ նմուշի վաճառքից ստացված հասույթի մեծ մասը կփոխանցվի Թուփաքի ընտանիքի անդամներին:











