Բրիտանացիները բացել են աշխարհի ամենափոքր թանգարանը (լուսանկարներ)
Անգլիայի հյուսիսում գտնվող Ուորլի քաղաքի բնակիչները հեռախոսախցիկում թանգարան են բացել, որը նվիրված է բնակավայրի պատմությանը, հաղորդում է Pulse-ը:
Կայքը գրում է, որ հեռախոսախցիկի ներսում քաղաքի հետ կապված հին լուսանկարներ ու այլ իրեր կան: Ենթադրվում է, որ թանգարանի հավաքածուն կթարմացվի երեք ամիսը մեկ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուորլիի բնակիչների միությունn 1 (WCA) հեռախոսախցիկը վերածել թանգարանի, և կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր թանգարանը ժողովրդականություն է վայելում հաճախորդների մոտ:
Նշվում է, որ WCA-ն իր ստեղծած օբյեկտը Գինեսի ռեկորդների գրքում ներառելու նպատակով հայտ է ներկայացրել` որպես աշխարհի ամենափոքր թանգարան:













