Համացանցում է հայտնվել «Մարդասպանի կրեդոն» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Assassin's Creed կոմպյուտերային վիդեոխաղի էկրանավորում հանդիսացող «Մարդասպանի կրեդոն» ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերակատարը դերասան Մայքլ Ֆասբենդերն է:
Gazeta.ru-ն գրում է, որ, ըստ ֆիլմի սյուժեի՝ հեղափոխական տեխնոլոգիաների շնորհիվ գլխավոր հերոս Կալում Լինչը վերապրում է իր նախնի Ագիլարի արկածները 15-րդ դարի Իսպանիայում ու տեղեկանում, որ իր նախնիները եղել են ասասինների գաղտնի հասարակության ներկայացուցիչներ: Ֆասբենդերի հերոսը ստիպված կլինի մեր օրերում ընդդիմանալ Տաճարականների միաբանության դաժան ու հզոր անդամների հետ:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Ջասթինա Կուրզելն է, իսկ դերասանների շարքում են Մարիյոն Կոտիյարը, Մայքլ Քենեթ Ուիլյամսն ու Ջերեմի Այրոնսը:
Տեսանյութը՝ այստեղ:










