Ջենիֆեր Լոուրենսը հանդիպում է Դարեն Արոնոֆսկու հետ (լուսանկարներ)

09:43 • 18.10.16

Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հանդիպում է հայտնի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկու հետ, հայտնում է Tatler-ը՝ վկայակոչելով զույգին մոտ աղբյուրների:

 

«Նրանց մոտ ամեն ինչ լուրջ է: Նրանք դեռևս չեն ցանկանում հրապարակայնացնել իրենց սիրավեպը, սակայն շատ են տարված իրարով»,- պատմել են քաջատեղյակ աղբյուրները:

 

Նշվում է, որ դերասանուհին իր ընտրյալից փոքր է 21 տարով, սակայն, ըստ ամենայնի, տարիքային մեծ տարբերությունը զույգի համար խոչընդոտ չէ:

 

Tatler-ը հավելում է, որ օսկարակիր ռեժիսորն իր նոր կինոնախագծում գլխավոր դերն առաջարկել է Լոուրենսին: Նշվում է, որ նկարահանումներից հետո սիրահարներն առանձնանում են ու պապարացիների ամենատես աչքից հեռու ընթրում:

 

Дженнифер Лоуренс

Даррен Аронофски

Дженнифер Лоуренс и Даррен Аронофски 

 

Ջենիֆեր Լոուրենսը հանդիպում է Դարեն Արոնոֆսկու հետ (լուսանկարներ)