1920-ականների «վայրի» նորաձևությունը` ֆոտոշարքով (լուսանկարներ)
1920-ական թվականներն ազդարարել են սեռական ազատության «պայթյուն», կանանց էմանսիպացիա ու դեկադենտական գլամուր`թելադրելով նաև նորաձևության համապատասխան կանոններ:
The Guardian-ը հրապարակել է անցած դարասկզբին բնորոշ լուսանկարներ ու ցույց տվել դրանց հերոսների յուրահատուկ ոճը:
Դոլորես, 1919թ.
Ռոուզ Դոլորեսն «աստղային» հագուստի առաջին մոդելն է աշխարհում:
Առաջին համաշխարհային պատերազմի սարսափներից ազատված մարդիկ մուտք գործեցին դեկադանսի ու մեծանշանակ սոցիալական փոփոխությունների դարաշրջան, ինչն ազդեց նաև նորաձևության վրա:

Նորմա Թոլմաջ, 1922 թ.
Ամերիկյան համր ֆիլմերի դերասանուհի Նորմա Թոլմաջը սկսել է շքեղ մետաքսյա զգեստներ կրել, որոնք հետագայում շատ տարածված են դարձել նորաձև կանանց շրջանում:

Ռուդոլֆ Վալենտինո և Նատաշա Ռամբովա, Նյու Յորք, 1922թ.
Իտալական ծագումով ամերիկացի դերասան (համր ֆիլմերի) Ռուդոլֆ Վալենտինոն և նրա կին Նատաշա Ռամբովան, որը կոստյումների դիզայներ է եղել:

Գերտրուդ Լոուրենսն ու Նոել Քաուարդը London Calling թատերական ներկայացման ժամանակ, 1923թ.
Թատերագիր Նոել Քաուարդն իր մուսա Գերտրուդ Լոուրենսի հետ, որի համար նա պիեսների հատուկ մասեր է գրել:

Դոլլի քույրեր, 1923թ.
Ամերիկա-հունգարացի պարողներ Դոլլի քույրերը հանդիսատեսին հիացնում էին վոդևիլ ժանրի պարերով` փարիզյան «Մուլեն Ռուժ» կաբարեում:

Դոլլի քույրեր, 1924 թ.

Մորիս Շևալյե և Իվոն Վալե, 1924 թ.
Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը`Մորիս Շևալյեն, իր կնոջ՝ դերասանուհի Իվոն Վալեի հետ:

Ջիլդա Գրեյ, 1925 թ.
Լեհ Ջիլդա Գրեյը փոքր ժամանակ տեղափոխվել է ԱՄՆ ու դարձել է իր ժամանակի ամենահայտնի պարուհիներից մեկը:


Անդրե Սպինելի, 1927 թ.
Ֆրանսիացի պարուհի Անդրե Սպինելին թանկարժեք քարերով պատված պարազգեստով Փարիզի գիշերային ակումբներից մեկում:

Ռոուզ Դոլորեսը 1925 թվականին

Քույր և եղբայր Աստերները Lady Be Good մյուզիքլում, 1926թ.
Դերասաններ ու պարողներ Ֆրեդն ու Ադելը նկարահանվել են Lady Be Good մյուզիքլում: Ադելի հագուստի «տղայական» ոճը ցույց է տալիս, թե ինչպես են փոփոխվում սեռականության նորմերը նորաձևության ոլորտում:











