90-ամյա Չաք Բերին նոր ալբոմ կթողարկի իր կնոջ պատվին

13:07 • 19.10.16

2017 թվականին ամերիկացի կոմպոզիտոր և երաժիշտ Չաք Բերին նոր ալբոմ կթողարկի ու կնվիրի այն իր կնոջը, հաղորդում է Dualtone Records ձայնագրող ընկերությունը, որը և զբաղվել է ալբոմի ձայնագրությամբ:

 

Ընկերության կայքը գրում է, որ «անսպասելի հայտարարությունն» արել է հենց Բերին հոկտեմբերի 18-ին` իր ծննդյան 90-ամյակի օրը: «Չաք» անվանումով ալբոմում կընդգրկվեն հիմնականում նոր օրիգինալ կատարումներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ալբոմը ձայնագրվել է Սենթ Լուիս քաղաքի մի շարք ստուդիաներում, և նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են նրա զավակներն ու գործընկերները:

 

«Այս ձայնագրության վրա շատ երկար եմ աշխատել, հիմա կարող եմ հանգստանալ»,- ասել է Բերին:

 

Նշվում է, որ երաժշտի վերջին`Rock It ալբոմը թողարկվել է 1979 թվականին:

 

90-ամյա Չաք Բերին նոր ալբոմ կթողարկի իր կնոջ պատվին