Հրապարակվել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 2-րդ մասի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Marvel կինոստուդիան հրապարակել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երկրորդ մասի առաջին թիզեր-թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, նորագույն ֆիլմում վերադառնում են հայտնի ու սիրված հերոսները: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի մայիսի 5-ին:
Marvel Comics-ի սուպերհերոսների մասին պատմող ֆիլմի առաջին մասը էկրան էր բարձրացել 2014-ին: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գաննը: Գլխավոր դերերը մարմնավորել են Քրիս Փրեթը, Զոյի Սալդանան, Դև Բատիստան, Վին Դիզելը, Բրեդլի Քուփերը, Ջոն Քրիստոֆեր Ռայլին, Գլեն Քլոուզը և Բենիսիո դել Տորոն:










