Քեյթ Ուինսլեթն ու Ջասթին Թիմբերլեյքը` Վուդի Ալենի նոր ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենն իր ֆիլմերում նկարահանում է հայտնի դերասանների, և նրա վերջին ֆիլմը բացառություն չէ. նա հաստատել է միանգամից երկու աստղի` Ջասթին Թիմբերլեյքի ու Քեյթ Ուինսլեթի դերակատարությունը:
Tatler.ru-ն գրում է, որ նոր ֆիլմում, որի անվանումը դեռևս գաղտնի է պահվում, նկատվել են նաև ոչ այնքան հայտնի դերասաններ, օրինակ` 27-ամյա բրիտանացի դերասանուհի Ջունո Թեմփլը, որն անմիջապես մտել է իր դերի մեջ ու ընկալել ռեժիսորի բոլոր հուշումները:























