Թուփաք Շաքուրը հավակնում է հայտնվել «Ռոքնռոլի փառքի սրահում»
Ամերիկյան հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրը, երգչուհի Ջոան Բաեզը, կանադական Steppenwolf և բրիտանական Depeche Mode խմբերը ներառվել են «Ռոքնռոլի փառքի սրահում» հայտնվելուն հավակնողների ցանկում, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեկնածուների ցանկում հայտնվելու համար խումբը կամ կատարողը պետք է իր առաջին ձայնասկավառակը թողարկած լինի առնվազն 25 տարի առաջ:
Նշվում է, որ հավակնորդների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է դեկտեմբերին, երբ կավարտվի քվեարկությունը:
Աղբյուրը նկատում է, որ թեկնածուների թվում խիստ հատկանշական էր 1996թ. սպանված Թուփաքի հայտնվելը, ինչը փաստում է, որ ռեփն ընկալվում է որպես մեյնսթրիմային երաժշտություն:










