Rolling Stones-ը չեղարկել է համերգը Միք Ջագերի հիվանդության պատճառով
Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը չեղարկել է Լաս Վեգասում կայանալիք համերգը` խմբի մենակատար Միք Ջագերի հիվանդության պատճառով:
«Ցավով տեղեկացնում ենք, որ The Rolling Stones-ի՝ հոկտեմբերի 19-ին T-Mobile Arena-ում կայանալիք համերգը չեղարկվել է: Խմբի մեներգիչ Միք Ջագերի մոտ ախտորոշվել է կոկորդաբորբ (լարինգիտ), ուստի՝ բժիշկները նրան խորհուրդ են տվել խնայել ձայնը»,-ասվում է խմբի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, խումբը հոկտեմբերի սկզբին Twitter-ում հրապարակել էր նոր ալբոմի թիզերը:
Ալբոմը լույս է տեսել հոկտեմբերի 6-ին ու դարձել վերջին 10 տարվա ընթացքում խմբի կողմից թողարկված առաջին ստուդիական ալբոմը:
Հայտնի է, որ ձայնասկավառակը հիմնականում կազմված է բլյուզի դասականների երգերի «քավր» տարբերակներից:










