Ամերիկուհին արվեստի ինքնատիպ գործեր է ստեղծում իրար սոսնձված մատիտներով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում բնակվող Ջենիֆեր Մաեստրեն մեծ ճանաչում է ստացել գունավոր մատիտներն իրար սոսնձելու միջոցով ստացվող աշխատանքների շնորհիվ, որոնք իրենց ինքնատիպությամբ անտարբեր չեն թողնում նույնիսկ արվեստից հեռու մարդկանց:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, տաղանդաշատ ամերիկուհու ուշագրավ աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով տեղացիների շրջանում:
Դատելով ստորև ներկայացված լուսանկարներից՝ Մաեստրեն ստեղծագործելիս օգտագործում է ոչ միայն մատիտներ, այլև դրանք սրելուց հետո առաջացած աղբը:




















