The Rolling Stones խմբի պատվին 11.000 դոլարանոց ժամացույց է թողարկվել (լուսանկարներ)

12:22 • 20.10.16

Շվեյցարական Zenith ընկերությունը The Rolling Stones բրիտանական ռոք խմբի պատվին թողարկել է El Primero ժամացույցների նորացված տարբերակը, հաղորդում է Luxurylaunches-ը:

 

Կայքը գրում է, որ արդիականացված ժամացույցի կորպուսը պատրաստված է կերամիկայից, իսկ թվատախտակի վրա պատկերված է խմբի խորհրդանիշը` լեզու հանած բերան:

 

Նշվում է, որ աքսեսուարի գինը 11 հազար դոլար է:

 

 

 

 

The Rolling Stones խմբի պատվին 11.000 դոլարանոց ժամացույց է թողարկվել (լուսանկարներ)