Ադրբեջանում մեկնարկել է մեծամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը

13:33 • 12.11.16

Ադրբեջանում մեկնարկել է մեծամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը։


Պլանի համաձայն՝ ստուգվում են զորքերի կառավարման մարտական պատրաստականության համակարգերը, իրականացվում է ուժերի և միջոցների դուրսբերում ելակետային շրջաններ: Զորքերի կառավարման նպատակով տեղակայվում են դաշտային հսկողության կայաններ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարության կայքին:


Նշվում է, որ իրականացվել է ահազանգով բարձրացված զորքերի և հրամանատարական վերահսկման կետերի վերատեղաբաշխում օպերատիվ նշանակության շրջաններ: Ռազմական ավիացիայի միջոցները տեղափոխվել են պահուստային աերոդրոմներ, հրթիռային և հրետանային ուժերի միավորները դուրս են բերվել ժամանակավոր կրակային ու ելման դիրքեր:


Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի` նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում մեծամասշտաբ զորավարժոթյուններ կանցկացվեն: Նշվել էր, որ զորավարժություններին մասնակցելու համար կներգրավվի մինչև 60 հազար զինվորական: Զորավարժություններին նաև կմասնակցի ավելի քան 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 150 միավոր տանկ և զրահամեքենա։

 

Картинки по запросу Начался первый этап крупномасштабных учений ВС Азербайджана