YouTube-ը հայտնել է՝ որն է 2016 թվականի ամենադիտված տեսանյութը (տեսանյութ)

14:33 • 07.12.16

YouTube տեսահոսթինգային ծառայությունը հայտնել է, որ 2016 թվականի ամենադիտված տեսանյութ է դարձել Carpool Karaoke-ի այն հաղորդումը, որում կատակերգու Ջեյմսոն Քորդենի հետ նկարահանվել է բրիտանացի երգչուհի Ադելը:

Variety-ի հաղորդմամբ` համարյա մեկ տարում օրիգինալ տեսահոլովակն ավելի քան 135 միլիոն դիտում է հավաքել:


Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի կատակերգու Պիկո Տարոյի Pen-Pineapple-Apple-Pen երգի տեսահոլովակը:

Տեսահոսթինգի կազմած ցանկում ներառվել են նաև պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ ֆուտբոլային պահերը, America’s Got Talent շոուի 12-ամյա մասնակցի ելույթը և տեսահոլովակը, որում ամերիկացի դերասան Չենինգ Տատումը նմանակում է երգչուհի Բեյոնսեին: