Սև ծովում կործանվել է Սիրիա ուղևորվող ռուսական Ту-154-ը. ինքնաթիռում գտնված 91 ուղևորի թվում եղել են հայազգի ուղևորներ (թարմացված)
19.21
Ռուսական Вести.ru կայքը Սև ծովում կործանված Ту-154 օդանավի ուղևորների լուսանկարներով տեսանյութ է ներկայացրել:
18.36
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառը, հնարավոր է, ինքնաթիռի կառուցվածքային թերությունն է: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտնել է «Ավիացիոն տեխնոլոգիաների դաշինք» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Պրյադկան:
16.14
«Տու-154» օդանավում է գտնվել ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի, գրեթե, ողջ կազմը՝ 65 հոգի: Լenta.ru-ն ֆոտոշարքով վերհիշել է ռուսական պետության խորհրդանիշներից մեկը դարձած այդ կոլեկտիվի պատմությունը։
15.37
Նախնական տեղեկություններով կործանված ռուսական ինքնաթիռում գտնված երկու հայերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սոչիից թռիչքի դուրս եկած ու կործանված Ту-154 ինքնաթիռում հայերի առկայության վերաբերյալ հարցին։
12.18
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։
_____________________________________________________________________
10.50
Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները, հաղորդում է ռուսական lenta.ru կայքը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ափից մոտ 1.5 կմ հեռավորության վրա նկատվել են ինքնաթիռի մնացորդները, որոնք գտնվում են 50-70 մ խորության վրա:
Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու










