Թուրքիայի Բաթման նահանգում 550 տարվա դամբարանը տեղափոխել են ջրամբարի կառուցման համար (տեսանյութեր)

12:21 • 15.05.17

Թուրքիայի Բաթման նահանգում 550 տարվա վաղեմություն ունեցող դամբարանը տեղափոխել են` տեղում ամբարտակի կառուցման համար, այս մասին գրում է «Բաթման հաբեր» պարբերականը: 

Բաթմանի Հասանքեյֆ շրջանում գտնվող հայտնի դամբարանը, ըստ պաշտոնական պատմագրության, կառուցվել է Աքքոյունլուների իշխանության օրոք` Ուզուն Հասան սուլթանի որդի Զեյնել Բեյի համար:

Դամբարանը տեղափոխել են մեկ այլ վայր` երկու կմ հեռավորության վրա, որպեսզի կառուցվելիք ջրամբարի ջրերը չվնասեն այն: Նշենք, որ նախագծի մշակման աշխատանքները տևել են ավելի քան երկու տարի և մեծ դժգոհություն առաջացրել Բաթմանի բնակիչների շրջանում: Բնապահպանների ու ակտիվիստների ջանքերը, սակայն, զուր են անցել:

Դամբարանի տեղափոխման համար աշխատել է ավելի քան 50 փորձագետ:

 



Image result for hasankeyf

Related image

Related image