Ադրբեջանի ըմբիշները մտադիր են բոյկոտել աշխարհի առաջնությունը՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու պատճառով
Ադրբեջանի ըմբիշները մտադիր են բոյկոտել աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Փարիզում օգոստոսի 21-26-ը, գրում է haqqin.az-ը:
Ըմբիշները հրաժարվում են մարզումներից և մտադիր չեն ելույթ ունենալ աշխարհի առաջնությունում՝ երկար ժամանակ աշխատավարձ չստանալու պատճառով:
Այսօր Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի անդամները բողոքի ակցիա են անցկացրել ազգային հավաքականի բազայի մոտ: Մարզիկները հայտարարել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, չկան համապատասխան պայմաններ, սնունդ, իսկ մրցումներին նրանք ստիպված են գնալ իրենց հաշվին:
Տեղեկությունների համաձայն՝ բոյկոտի մասին ավելի ակտիվ են խոսում հունահռոմեական ոճի թիմի ներկայացուցիչները:










