Մադուրոն կարգադրել է անձնական հանդիպում կազմակերպել Թրամփի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին անձնական հանդիպում նախապատրաստել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ Panorama պարբերականին հղումով, Ազգային հիմնադիր ժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում Մադուրոն հայտարարել է, որ ցանկություն ունի բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ չբացառելով այդ պետության հետ համագործակցությունը:
«Թող ԱԳՆ ղեկավարն աշխատանք սկսի, որպեսզի Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ու անձնական հանդիպում ունենամ»,-ասել է Մադուրոն:
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Վենեսուելայի՝ «սև ցուցակում» ներառելով մի շարք կազմակերպությունների, մասնավոր անձանց՝ այդ թվում նաև չինովնիկների:










