Թրամփը չի բացառել ռազմական գործողության հնարավորությունը Վենեսուելայում

03:55 • 12.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական գործողության հնարավորությունը Վենեսուելայում, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


«Մենք ունենք շատ տարբերակներ Վենեսուելայի համար, ես չեմ բացառում անգամ ռազմական տարբերակը», - երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողներին՝ Նյու Ջերսիում ԱՄՆ պետքարտուղարի ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:


«Դա մեր հարևանն է: Մեր զինվորներն ամբողջ աշխարհում են, այն վայրերում, որոնք շատ, շատ հեռու են: Իսկ Վենեսուելան մոտ է, այնտեղ մարդիկ տառապում և մահանում են, մենք ունենք շատ տարբերակներ Վենեսուելայի համար, այդ թվում` ռազմական տարբերակը, եթե անհրաժեշտ լինի... », - նշել է Սպիտակ տան ղեկավարը: