Մենք այնքան երջանիկ ենք քեզ հետ ծանոթանալու համար. Ալեքսիս Օհանյանն առաջին գրառումն է արել նորածին դստեր մասին (տեսանյութ)

10:22 • 14.09.17

Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը, որը Reddit կայքի համահիմնադիր-ղեկավարն է, առաջնեկի լույս աշխարհ գալու վերաբերյալ առաջին գրառումն է արել Instagram-ում:

«Բարի գալուստ, Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսեր: Մենք այնքան երջանիկ ենք քեզ հետ ծանոթանալու համար»,-գրել է հայազգի միլիոնատերը:


Երեսունչորսամյա Օհանյանը նկատել է, որ փոքրիկ Օլիմպիան արդեն մայրիկի անբաժան ընկերուհին է: Գրառմանը կից նորաթուխ հայրիկը հրապարակել է անիմացիոն նկար՝ պատկերելով իրեն, երեխայի մորը՝ Սերենա Ուիլյամսին, ու դստրիկին: Բացի այդ, նա հրապարակել է ուշագրավ տեսանյութ սիրելիի հղիության ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Reddit-ի հիմնադրի ու համաշխարհային ճանաչում ունեցող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջնեկը ծնվել է սեպտեմբերի 1-ին:

 

 

 

Image result for alexis ohanian and serena williams