Նոր լուսանկարներ՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու շքեղ հարսանիքից (ֆոտոշարք)

11:04 • 18.09.17

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, սեպտեմբերի 16-ին ամուսնացրել է կրտսեր որդուն՝ Կարեն Կարապետյանին:

Անցած հանգստյան օրերին ռուսական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են շքեղ հարսանիքը, որը կազմակերպվել է Մոսկվայում լավագույններից մեկը համարվող «Սաֆիսա» ռեստորանային համալիրում:

Հայտնի է, որ միջոցառմանը ներկա է եղել 500 մարդ՝ այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Սրահը զարդարված է եղել միլիոնավոր ծաղիկներով և բյուրեղներով: Սակայն երեկոյի գլխավոր «զարդը» եղել է հարսնացուն՝ Լիլիթը, որը փայլել է Chanel բրենդի ադամանդյա ճոխ զարդերով ու Zuhair Murad հարսանեկան զգեստով:

Ինչ վերաբերում է հարսանեկան տորթին, ապա այն եղել է հրուշակագործության գլուխգործոց: Երեք մետր բարձրությամբ տորթը նման է եղել ծաղիկների մեջ թաղված հսկայական դղյակի:


Tatler-ը հավելում է, որ երեկոն վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենյա Սոբչակը, մինչդեռ հյուրերին իրենց տպավորիչ ելույթներով ուրախացրել են այնպիսի հանրաճանաչ դեմքեր, ինչպիսիք են Էրոս Ռամազոտին, Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Տիմատին, Վերա Բրեժնևան, Leningrad խումբը, Արմենչիկը և այլ հայտնիներ:

Աղբյուրը նկատում է, որ զույգի պսակադրությունը կատարվել է հայկական ազգային բոլոր ավանդույթների համաձայն: Նրանք պսակադրվել են Մոսկվայի Սբ Պայծառակերպության եկեղեցում:

@tatakey

Image result for Свадьба младшего сына миллиардера Самвела Карапетяна

Image result for Свадьба младшего сына миллиардера Самвела Карапетяна

Image result for Свадьба младшего сына миллиардера Самвела Карапетяна

Image result for Свадьба младшего сына миллиардера Самвела Карапетяна